
Ապակյա ծածկեր
Ապակյա դռներԺամանակակից ճարտարապետության մեջ ապակյա տանիքները ավելի ու ավելի մեծ ուշադրություն են գրավում` շնորհիվ եզակի էֆեկտների և հնարավորությունների, որոնք կիրառվում են նոր շենքերի, սեփական տների շինարարության մեջ:
Մշակված ապակու ժամանակակից տեսակները թույլ են տալիս ընդլայնել ծածկերի կիրառումը տանիքածածկման կառույցների ստեղծման գործում:
Առաջատար տեխնոլոգիաների ներդրման արդյունքում, ապակե տանիքները ենթադրում են բոլորովին նոր հատկություններ և պահանջներ անվտանգության, տեխնիկական հնարավորությունների, էսթետիկության, էներգախնայողության տեսանկյունից:
Ապակյա ծածկի կառուցվածքը հիմնվում է կարկասի վրա, որի դարակաշարերը հանդես են գալիս որպես ստանդարտ տանիքի վանդակավոր պատնեշ։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր վանդակի համար ապակու չափը ընտրվում է այնպես, որ անվտանգության հետ մեկտեղ ապահովի առավելագույն լույսի ներթափանցում։
Թեք կամ հորիզոնական դիրքերի համար ապակին պետք է դիմացկուն լինի քամու և ձյան ճնշմանը, ինչպես նաև մարդու քաշին դիմանալու համար։
Ապակյա ծածկերը հիմնականում լինում են կամարաձև, կիսագնդաձև, գմբեթաձև,
թեք կամ հորիզոնական հարթություններ և այլն: