1Ինչ եք հաշվարկելու
2Պատուհանի պարամետրեր
Նյութ
Պրոֆիլի տիպ
Պրոֆիլի գույն
Ապակե փաթեթի ձևը
Ապակու գույնը
Հակամիջատային ցանց
Բարդ փական
3Պատուհանի պարամետրեր
  • մմ
  • մմ
  • մմ
  • մմ
մմ
3Դուռ
  • մմ
  • մմ
  • մմ
  • մմ
մմ
4Ընդհանուր հաշվարկ
֏
Գինը հաշվարկված է մոտավորապես ավելի ստույգ արձյունք ստանալու համար խնդրում ենք թողնել ձեր տվյալները
Դաշտը պարտադիր է լրացման համար Սխալ Էլ հասցե

Ապակյա միջնորմեր

Տարածությունն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով այժմ օգտագործվում են ապակյա միջնապատերը: 
Ապակե միջնորմներն ավելի հաճախ օգտագործվում են բնակելի տարածքներում: Այս կոնստրուկցիաներն այսօր դիզայնի և անվտանգության տեսանկյունից կատարյալ են, քանի որ պատրաստվում են անվտանգ թրծած ապակուց։ 
Անշարժ միջնորմները ձևավորում են անշարժ պատ: Դրանք օգտագործվում են սենյակները հատվածների  բաժանելու համար:
 Դա իդեալական եղանակ է, երբ ցանկանում ես փաստացի և տեսողական կերպով ընդլայնել մեկ սենյակը մեկ ուրիշ սենյակի հաշվին, կամ միացնել  ու անջատել հյուրասենյակն ու խոհանոցը, որը նաև իդեալական տարբերակ է սենյակը ձայներից և հոտերից զերծ պահելոււ համար: 
Եթե միջնորմը պատրաստված է ներկված կամ անթափանց ապակուց, ապա այն պատնեշ է ստեղծում նաև տեսողական պատկերների համար, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ սենյակներից տվյալ սենյակ լույսի ներթափանցմանը:
Մենք արտադրում ենք տարբեր չափերի և ոճերի ապակե միջնորմեր: Մեր փորձառու մասնագետները իրականացնում են խորդհրդատվություն, նախագծում և տեղադրում միջնորմներ գրասենյակներում, առևտրի կենտրոններում, բնակելի տարածքներում և այլուր:
Գոյություն ունի ապակե միջնորմերի երեք հիմնական տեսակ.
1. Ամբողջովին ապակեպատ
2. Գրքաձև բացվող
3. Սահող
Ապակյա շարժական միջնորմ
Շարժական միջնորմերի օգտագործման առավելություններն են.
•    Մատչելի և նորաձև տարբերակ է ներքին հարդարման համար: 
•    Տարածությունը դարձնում է բազմաֆունկցիոնալ։
•    Արագ և անաղմուկ փոխում է սենյակի երկրաչափությունը։
•    Առանձնանում է տեղադրման պարզությամբ և հեշտությամբ , ինչպես նաև հետագա ապամոնտաժման հնարավորությամբ։
•    Ունի կոմպակտ չափսեր։
Ապակյա «գրքաձև բացվող» պատուհանները ժամանակակից ինտերիերի ձևավորման յուրահատուկ տարբերակներից են։ Դրանք թույլ են տալիս արդյունավետորեն օգտագործել տարածքն ու տարբերվող ոճ հաղորդել։